ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Երևանում. այրվել է էլեկտրական ենթակայան

Այսօր վթար է տեղի ունեցել մայրաքաղաքի  Օրբելի փողոցում` էլեկտրական ենթակայանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած խափանումից հետո ենթակայանում հրդեհ է բռնկվել, գրում է Shantnews.am-ը: 

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է: 

Տվյալ ենթակայանը սպասարկում է 3 բնակելի շենք և մեկ տասնյակից ավելի հանրային օբյեկտներ: 
 

Քաղաքականություն

Պատահարներ