Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել, իսկ Աշոտ Փաշինյանը Հայաստանում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին անօդաչու սարքերից, ուղղաթիռներից բացի, Արցախում սահմանին նկատվում են նաև հակառակորդի հատուկ ստորաբաժանումներ: Մենք հետաքրքրվեցինք արցախյան ՊՆ աղբյուրից՝ վերջին թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո Ադրբեջանը զինուժը հե՞տ է քաշել։

«Այո՛, զորքը հետ է քաշվել, ինչ-ինչ շարժեր կան, դեռ հայտնի չէ` դրանք զորքի մնացորդնե՞րն են, թե՞ սահմանի զինվորական կորպուսները, որոնք ուսումնական գործընթացի մեջ են»:

Ամեն անգամ կարևոր հանդիպման նախօրեին իրավիճակը սրվում է, հիշեցնենք` հունիսի 20-ին Վաշինգտոնում կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը:

«Ես դա ավելի շատ կբացատրեի Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությամբ, որ իրենք ժամանակ են տվել Փաշինյանին` մեկ տարվա ընթացքում ծանոթանալ ղարաբաղյան բանակցային գործընթացի դետալներին. ասել է թե` ադրբեջանական կողմն ակնկալում է ուղիղ խոսք` բանակցությունները վերսկսելու ուղղությունների, սկզբունքների, այս պահին առկա փաստաթղթերի շուրջ` կոնկրետություն են ուզում, ու քանի չեն ստացել, այդ «զորաշարժերը» շարունակվելու են»:

Ի դեպ, սոցցանցերում գրվեց, որ Դավիթ Տոնոյանի որդին ևս տեղափոխվել է Հայաստան՝ «նախապատրաստական դասընթացների»։

«Ո՛չ, Տոնոյանի որդին Արցախից դուրս չի եկել»: Իսկ Փաշինյան Աշո՞տը՝ «Աշոտը Հայաստանում է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն