Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության. ՔԿ

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Քննչական տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

 

Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

 

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան դուռը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

 

Լրագրողների հետ զրույցում էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

 

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտե ծանուցումը ստանալուց հետո այն պատռել էր:

Քաղաքականություն

Պատահարներ