Ծեծկռտուք և դանակահարություն` երևանյան փաբերից մեկում. կա ձերբակալված

Հունիսի 15-ին, ժամը 1-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս Կողբացի փողոցի փաբերից մեկում լսել են վիճաբանության ձայներ: Մտնելով փաբ` ոստիկանները նկատել են հատակին ընկած մի երիտասարդի, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Համապատասխան միջոցառումների շնորհիվ ոստիկանները պարզել են, որ տեղի է ունեցել վիճաբանություն և դանակահարություն: Դեպքի վայրից երկու քաղաքացի հրավիրվել է ոստիկանության, իսկ մյուսները մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել:

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեկ հոգի ձերբակալվել է: Քննությունը շարունակվում է:

Քաղաքականություն

Պատահարներ