ՀՀ համարներով մեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար` Ռուսաստանում. տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարով մեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժածներ կան: Այդ մասին հայտնում է stv24.tv-ն:

 

Նշվում է, որ պատահարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային ավտոմայրուղու 250-րդ կիլոմետրին երևանյան ժամանակով ժամը մոտ 9:00-ի սահմաններում: 

 

Հայաստանի համարներով Honda մինիվենում, KIA մեքենայում , Մոզդոկ-Կրասնոդար երթուղին իրականացնող Mercedes միկրոավտոբուսում, Hyundai մակնիշի բեռնատարում, «ՎԱԶ-2112» և «ՎԱԶ-2112» մեքենաներում ընդհանուր թվով 32 մարդ է եղել: Տուժել են 6-ը, որոնք նաև հոսպիտալացվել են: 

 

Հաղորդվում է, որ ենթադրաբար վթարի պատճառ են դարձել արագության գերազանցումը և վարորդների կողմից մեքենաների միջև հեռավորություն չպահելը:

 

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն

Պատահարներ