Լուսահովիտի համայնքապետի ոտքն անդամահատել են. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար. Tert.am

Բժիշկները պայքարում են Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի համայնքապետ Գրիգոր Սարհատյանի կյանքը փրկելու համար: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Էրեբունի» ԲԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Հունանյանը:

«Գրիգոր Սարհատյանի ոտքն անդամահատել են, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր»,- հայտնեց Շուշան Հունանյանը:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի 35-ամյա համայնքապետ Գրիգոր Սարհատյանը հունիսի 14-ին հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Սարհատյանը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ազդրի հրազենային վնասվածով, նրան վիրահատել էին:

Քաղաքականություն

Պատահարներ