Ազգային ժողովը նոր պատգամավոր ունի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին խորհրդարանի նիստն սկսելուց առաջ ներկայացրեց «Իմ քայլը» կառավարող դաշինքի նոր պատգամավորին՝ Արթուր Հովհաննիսյանին, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։ 

 

Հովհաննիսյանը փոխարինում է Նարինե Թուխիկյանին, որը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի փոխնախարար։ Նոր խորհրդարանականը մոտեցել է Ազգային ժողովի ամբիոնին՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների բուռն ծափահարությունների ներքո, եւ երդվել։

Քաղաքականություն

Պատահարներ