Հայտնի է, թե ինչպես ԲՀԿ-ն կքվեարկի Վահե Գրիգորյանի թեկնածությանը

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը որոշել է, որ Սահմանադրական դատարանի հերթական թեկնածու Վահե Գրիգորյանի ընտրության ժամանակ յուրաքանչյուրը կքվեարկի ըստ իր ցանկության։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

 

«Մենք մեր խմբակցությունով որոշել ենք, որ ազատ ենք թողնում այս հարցը, այսինքն` թողնում ենք յուրաքանչյուրի հայեցողությունը` ով ոնց կցանկանա, թող այդպես էլ քվեարկի։ Նախորդ անգամ էլ էինք այդպես արել»,– ասաց նա։

 

Նշենք, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը ներառված է Ազգային ժողովի այսօրվա օրակարգում։

 

Հիշեցնենք, որ մայիսի 31–ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ