Ոչ մեկ չի կարող որևիցե բան ասել իմ կարծիքի հետ կապված. Վարդան Ղուկասյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատությանը. «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին»,- նշել էր պատգամավորը, գրում է ArmLur.am-ը։ 

 

Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ն ձեռնպահ է մնացել Քոչարյանի կալանքի և ազատության վերաբերյալ արտահայտվելուց: Մինչդեռ Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովի հերթական նիստին չի ներկայացել: Լրատվամիջոցը կապ հաստատեց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ. «Ինձ լավ չեմ զգում հիվանդ եմ, ջերմություն ունեմ, դա է եղել պատճառը»: 

 

Հարցին ՝ հնարավո՞ր է իր բացակայությունը կապված լինի վերջերս Ռոբերտ Քոչարյանի մասին արած հայտարարության հետ, վերջինս նշեց, պատասխանեց. «Չէ,  ես խնդիր չունեմ: Ես «Ծառուկյան» դաշինքի մեջ եմ, մեր ընկերներին հարգում եմ, մենք միասին ենք, իսկ ինչ մնում է Քոչարյանի մասին իմ ասածներին, ապա դա իմ կարծիքն է, և ոչ մեկը չի կարող որևիցե բան ասել դրա հետ կապված: Նորից եմ ասում` ես հարգում եմ: Մյուսներն էլ իմ թիմից են, ես իմ թիմի հետ եմ»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ