Որոշ թաղամասերում՝ այդ թվում ՊՆ շենքում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 19-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 20-ի ժամը 21.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Քուչակ, Իսահակյան, Սայաթ-Նովա, Թումանյան, Վարուժան, Հովհաննիսյան, Բրյուսով, Չարենց, Դուրյան թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Դուրյան, Թամրուչ փողոցների առանձնատենրի, հարակից հանրային հիմնարկների, ՀՀ  պաշտպանության նախարարության գազամատակարարումը:

 

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

 

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,-ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն