Ո՞վ է այրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող այգին

Այսօրվա դատական նիստից առաջ լրագրողները փորձեցին մի քանի հարց ուղղել ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջը՝ ամբաստանյալ Նազիկ Ամիրյանին՝ իրենց ընտանիքին պատկանող ծիրանի այգին հրկիզելու մասին։

 

Ամիրյանը խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք դիտավորությամբ է դա արվել։ Միայն ասաց, որ այգին ամբողջությամբ այրվել է։

Հիշեցնենք, այգին հրկիզվել է հունիսի 16-ի երեկոյան։ Այն գտնվում է Էջմիածնի նախկին հացի գործարանի տարածքում։ ։Այրվել է մի քանի հեկտար տարածք, ոչնչացել են հարյուրավոր ծառեր։

Քաղաքականություն

Պատահարներ