ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա. Ողջաբերդցիները պահանջում են լուծել սողանքների հարցը

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում ապրող մարդիկ ամիսներ շարունակ պահանջել են լուծել սողանքների հարցը, նրանց փոխհատուցում տալ: Սողանքի հետևանքով նրանց տները ճաքել են:

Շաբաթներ առաջ ողջաբերդցիները դիմել էին մարզպետին ու հիմա սպասում են նրա պատասխանին:

 

Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե բնակիչների ակցիան «սաբոտաժ» է, ինչին ի պատասխան բնակիչներն ասել էին, որ կառավարությունը չի օգնում իրենց, իսկ «մարզպետն ուզում է, հավանաբար, այդպիսով տակից դուրս գալ»:

 

Ավելի ուշ Պետրոսյանը մոտեցավ ցույցի դուրս եկած բնակիչներին: Իրենք գնացին խնդիրը քննարկելու: 

 

Տեսանյութը` Tert.am-ի:

Քաղաքականություն

Պատահարներ