Հայ ըմբիշը հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0

Իտալիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ տարին անընդմեջ Բուլղարիայի համար ոսկե մեդալ նվաճեց Էդմոնդ Նազարյանը՝ անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին։

51 կգ քաշային կարգի եզրափակիչում Էդմոնդ Նազարյանը 10:0 հաշվով հաղթեց թուրք Բարիս Էրբեքին։ Քառորդ եզրափակիչում էլ նա պայքարից դուրս էր թողել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհադ Գուլուզադեին։ Կիսաեզրափակիչում Նազարյանը հաղթել էր Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Գուլուզադեի հետ եւ հաղթեց 6։3 հաշվով, հայտնում է News.am-ը։

Քաղաքականություն

Պատահարներ