Բնակիչները փակել են Գյումրի–Երևան մայրուղին. Պահանջում են համայնքապետի հրաժարականը

Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչներն այսօր՝ հունիսի 21–ի առավոտյան, փակել են Գյումրի-Երևան մայրուղին պահանջելով՝ համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Նրանց խոսքով համայնքապետը 15 տարի այդ պաշտոնում է եւ իրենց շարունակ թալանել է։

 

Համայնքապետ Արտակ Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ ինքն ընտրվել է ժողովրդի վստահությամբ։

 

«Մենք մեր աշխատանքն ենք կատարում, յուրաքանչյուր տեղ էլ կարող են լինել դժգոհություններ, բողոքներ, բայց դրանք պետք է ունենան հիմնավորումներ։ Այս պահին ճանապարհը բաց է, ամեն ինչ բնականոն հունով ընթանում է։ Ես կատարում եմ իմ աշխատանքը, ծառայում եմ ժողովրդին եւ մեր պետությանը»,– ասաց Գեւորգյանը։