Ողբերգական դեպք. աշխատանքներ կատարելիս՝ հողն ու քարերը լցվել են 17-ամյա տղայի վրա

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ժամը 16:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի բնակիչ, 17-ամյա Էմիլ Վարդանյանը, ով անասնաֆերմայում աշխատանքներ է կատարելիս եղել (փոս փորելիս) մնացել է փոսի մեջ և հողն ու քարերը լցվել են վրան:  
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ, Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբն ահազանգը ստանալուն պես  մեկնել է Լճաշեն գյուղ, որտեղ գտնվող անասնաբուծական կենտրոնի տարածքից հիվանդանոց են տեղափոխել երիտասարդին, որը ցավոք ճանապարհին մահացել է: Ոստիկանությունում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

 

Քաղաքականություն