ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել. Շարմազանով

Տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը Թուրքիան ու Ալիեւն են, ինչի վառ ապացույցն ապրիլյանն է, իսկ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում ու Արցախում կան դավադիր ուժեր, որոնք կարող են պատերազմ սկսել. սա քարտ բլանշ է, կանաչ լույս է Ադրբեջանին ռազմական գործողությունները սկսելու, եւ դրանք սկսելու մեղավորությունը Հայաստանի վրա դնելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ասել ու ասում եմ՝ Փաշինյանի այս հայտարարությունը հակապետական հայտարարություն է: Եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստան ասելով միայն իրեն նկատի ունի, ապա պետք է ասեմ, որ ինքը չարաչար սխալվում է: Ալիեւը շատ հանգիստ կարող է ասել, Փաշինյանը չէ՞ր ասում պատերազմ են ուզում Արցախում, արցախցիներն էլ սկսեցին պատերազմը: Սա հակապետական հայտարարություն է: Մայիսի 1-3-ը, այնուհետեւ, հունիսի 7-11-ը Ադրբեջանն ու Թուրքիան 2 մեծ զորավարժություններ են կազմակերպել, մենք ի՞նչ ենք արել: Մեր իշխանությունը հասարակությանը բաժանել է սեւերի ու սպիտակների, հակահեղափոխականների եւ հեղափոխականների: Երբ Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անում, մեր իշխանությունները Քաղաքացու օր են նշում, Պրոսպեկտում խորոված ու քյաբաբ ուտում: Ով էլ չի ուզում ուտի, ասում են, որ գնան խաշ ուտեն: Սա խայտառակություն է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

Մանրամասները` Tert.am-ի տեսանյութում:

Քաղաքականություն

Պատահարներ