Դանակահարություն Երևանում. տուժածը` 29-ամյա երիտասարդ է

Հունիսի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերք, ծոծրակային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 29-ամյա տղամարդ: Ոստիկանության տեղեկացմամբ՝ նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանություն ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 23.30-ին, Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 21-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 24-ին, ժամը 17.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն