Դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել

Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի բակում իր պարանոցից պոկել են շղթան եւ փախել:

 

 

Ոստիկանությունից  հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը:

Բաժնի քրեական հետախույզները, դեպքից մի քանի ժամ անց, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն