Կոտայքի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ալիկ Ներսիսյանը իր վարած Nissan Tiida մակնշի 35 ZO 185 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Երևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ 

 

Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը։ 

Քաղաքականություն

Պատահարներ