Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ,բուշօգնություն են ցուցաբերում հենց նիստերի դահլիճում

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը քիչ առաջ վատացավ, գրում է News.am-ը։ Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտարարեց, որ Գրիգորյանն իրեն վատ է զգում՝ խնդրելով դատավորին թույլ տալ ամբաստանյալին թթվածին տրամադրել։ Նշենք, որ Գրիգորյանին դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ նիստերի դահլիճ անվասայլակով։

 

Միաժամանակ Արսեն Մկրտչյանը փաստաթուղթ ներկայացրեց դատարանին՝ ըստ որի, թույլատրվում է Գրիգորյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն բժիշկների հսկողության տակ։

 

Շտապօգնության բժիշկներն այս պահին Գրիգորյանին բուժօգնություն են ցուցաբերում հենց նիստերի դահլիճում։

Քաղաքականություն