Ռուսթավելիի պողոտայի վրա ՆԳ նախարարի կիսանդրին են տեղադրել՝ աչքը կապած

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում երեկ ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ։

 

Այս մասին գրում է Aliq.ge-ն ու մանրամասնում, որ վիրակապը  հիշեցում է, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրել է աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից:

 

Հիշեցնենք, որ բազմամարդ ցույցերի գլխավոր պահանջը ներքին գործերի նախարարի հրաժարականն է , որը մինչ այժմ չի բավարարվել: 

Քաղաքականություն