Վրաստանի խորհրդարանը նոր նախագահ ունի

Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունից Առչիլ Թալաքվաձեի թեկնածությանը որպես օրենսդիր մարմնի նախագահ, հաղորդում է Sputnik Վրաստանը:

 

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդի օգտին 150 պատգամավորներից  քվեարկել է 94-ը:

 

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել  աջակցության եւ վստահության համար եւ հասարակությանն ասել՝ ես ամեն ջանք կգործադրեմ, որպեսզի խորհրդարանում խաղաղ, գործնական քաղաքականություն լինի, ես առավելագույնս կապահովեմ, որպեսզի կողմերը խաղաղ կառուցողական ռեժիմի անցնեն ... Հաշվի առնելով մեր երկրի ազգային շահերը, ես ձեզ հետ միասին  կկայացնեմ որոշումներ, որոնք մենք պետք է ապագայում ընդունենք», - ասել է Թալաքվաձեն:

 

Նա նշել է, որ  Վրաստանի խորհրդարանի նախագահ լինելն իր համար մեծ պատասխանատվություն է:

Թալաքվաձեն խորհրդարանի պատգամավոր է դարձել 2016 թվականի ընտրությունների արդյունքներով:

Մինչ այդ Թալաքվաձեն երկու տարի ՆԳ փոխնախարար էր:

Քաղաքականություն

Պատահարներ