«Արսենալը» ցանկանում է վաճառել Մխիթարյանին՝ Զահային ձեռք բերելու համաւր

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է այս ամռանը վաճառել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կոտդիվուարցի կիսապատպան Վիլֆրիդ Զահային, հաղորդում է thetimes.co.uk-ը։

 

26-ամյա ֆուտբոլիստի համար «Քրիսթալ Փելասը» ակնկալում է 80 միլիոն ֆունտ ստերլինգ։ Նրա աշխատավարձը շաբաթական 130 հազար ֆունտ է, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023 թվականը։ Զահան նախկինում հայտարարել է, որ «Արսենալի» ֆանատ է։

 

Բրիտանական մամուլը նաեւ գրում է, որ 30-ամյա Մխիթարյանի տրանսֆերի համար գրավիչ առաջարկ դեռ չի եղել։ Ավելի վաղ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է հայ կիսապաշտպանին վերադարձնելու տարբերակով:

 

Մխիթարյանը 2018-ի հունվարին է միացել «Արսենալին», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: Դրանից առաջ նա 2016-ի հուլիսից խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 39  հանդիպում եւ դարձել 5 գոլի հեղինակ:

Քաղաքականություն

Պատահարներ