Ֆիննախի առաջատար մասնագետը Սբ. Գ. Լուսավորիչ ԲԿ-ում ծեծել է վիրաբույժին՝ մեղադրելով հոր մահվան մեջ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վարդանյանը և հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Երևանի Սուրբ Գիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է: Ն. Վարդանյանը հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:

 

Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մանուկյանը և հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա Արման Տարակչյանին: Ոստիկանները պարզել են, որ Ա. Տարակչյանի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Ա. Վարդանյանի որդին՝ Ն. Վարդանյանը, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Ա. Տարակչյանին: