Կոտայքում բախվել են Volkswagen Golf-ն ու բեռնատար ЗИЛ-ը. վերջինս շրջվել է. կան վիրավորներ

Կոտայքի մարզում, այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:15-ի սահմաններում Երեւան-Սեւան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի եւ Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները:

 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով Volkswagen Golf-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ-ի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Նրան տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն:

 

Բախման հետեւանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է:

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Volkswagen-ի վարորդի ինքնությունը: Աղբյուրը հայտնում է նաեւ, որ Volkswagen-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ Աբովյանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել նաեւ ЗИЛ-ի վարորդին, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

 

Որոշ ժամանակ անց ЗИЛ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է եւ նրա համար նորից ժամանել են Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, որոնք նրան տեղափոխել են հիվանդանոց: