Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  հարցին, թե արդյոք նույնական են պետության շահը և իշխանության շահը, եւ որն է առաջնայինը. 

 

«Պետության շահը և Նիկոլի շահը․ Նիկոլը մեղավոր չի
 

Արդյոք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա որն է առաջնային։

Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը և բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումը ավելի խստ է կարող դառնալ՝ մեր դեպքում․ ում շահն է առաջնային՝ Նիկոլինը, թե պետությանը։

 

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ, ում շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ հաստատ պետության շահերից չի բխում, կամ ում շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը՝ հաստատ պետության շահերից չի բխում, կամ, ում շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական ու ապագաղափարական զանգվածով՝ հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում դա ում շահերից է բխում, ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումները ընդունողի շահերից և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող, կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով դա ներարկել։ Փորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակահատվածում դա հնարավոր է։

 

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չի և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ժողովուրդը զանգված է, նման ձևակերպումը էլիտայի գործն է։ Ինչ վեաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չի։

 

Պատկերացրեք մի ավտոմբուս, լցված լիքը ժողովուրդով, որոնք չգիտեն, թե ուր են ցանկանում գնալ, իսկ վարորդը՝ գիտի։ Ինչ պետք է անի վարորդը, ճիշտ եք, մեքենան վարի իր ուզած տեղը։

Այս առումով Նիկոլը մեղավոր չի»։

Քաղաքականություն

Պատահարներ