ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են մեկ ամիս արջի որջում պահված տղամարդու մասնակցությամբ կադրեր

ՌԴ Տուվայի մարզում բնակվող մի տղամարդ, որի անունը Ալեքսանդր է, կոտրած ողնաշարով մոտ մեկ ամիս գտնվել է արջի որջում և կարողացել է ողջ մնալ: Այս մասին EADaily պարբերականին պատմել են Ալեքսանդրի հարազատները:

 

Տեղի բնակչին շների օգնությամբ հայտնաբերել են որսորդները: Նա եղել է ծայրաստիճան հյուծված վիճակում, բազմաթիվ ծանր վնասվածքներով և խոր վերքերով, որոնք իրեն հասցրել է արջը: Ալեքսանդրը պատմել է, որ իր վրա հարձակվել է արջը, կոտրել է ողնաշարը սակայն չի կերել իրեն, այլ քարշ տալով հասցրել է իր որջը և պահել «հետո»-ի համար: 

Թե ինչ վիճակում է այժմ Ալեքսանդրը, մանրամասներ չեն հաղորդվում:

Քաղաքականություն

Պատահարներ