Աբխազիան ժամանակավորապես փակել է Վրաստանի հետ պետական սահմանը

Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել: Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն:

 

 Նաև արգելվել է Աբխազիայի բնակիչների մուտքը Վրաստան:

Պետական անվտանգության ծառայության տվյալներով` այդպիսի միջոցները ձեռնարկվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով, որոնք «առնչվում են նաև Աբխազիայի պետականությանը»:

 

«Աբխազիայի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը մշակել և իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ»,- հաղորդել է Պետական անվտանգության ծառայությունը:

 

Վրաստանի տարածքից օտարերկրացիների մուտքը սահմանափակվել է հունիսի 27-ից:

Քաղաքականություն

Պատահարներ