Պուտինը G20-ի ընթրիքին ներկայացել էր իր թերմոսով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Պեսկովը պարզաբանումներ է տվել այն մասին, թե ինչու է Վլադիմիր Պուտինը G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ի պատիվ երկրների ղեկավարների տրվող ընթրիքին, ներկայացել սեփական թերմոսով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին։

 

Նա ասել է. «Դա կապված է այն բանի հետ, որ նա միշտ թեյ է խմում հենց այդ թերմոսից»:

 

Ընթրիքից արված տեսանյութերում երևում է, որ Պուտինը խմում է սպիտակ թերմոսից: ՌԴ առաջնորդը տարբեր միջոցառումների ժամանակ հաճախ է օգտագործում այդ հատուկ թերմոս-բաժակը:

Քաղաքականություն

Պատահարներ