Քոչարյանի դեմ դատական գործընթացը քաղաքականացված է. «Սիստեմա» ընկերության սեփականատեր

«Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի գլխավոր բաժնետեր և սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը հայտարարել է, որ ՀՀ՝ կալանքի տակ գտնվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պահպանել է իր տեղը տնօրենների խորհրդի նոր կազմում, քանի որ ընկերությունը Քոչարյանի նկատմամբ դատական գործընթացը քաղաքականացված է համարում: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Տարիներ շարունակ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում եղել է տնօրենների խորհրդի անփոփոխ, ինչպես նաև անկախ անդամ: Այսօր, ինչպես գիտեք, նա կրկին կալանքի տակ է: Ըստ մեզ՝ թե՛ մեղադրանքները, թե՛ դատական գործընթացը քաղաքականացված են, ուստի՝ որոշեցինք նրան ներառել տնօրենների խորհրդի նոր կազմում, առավելևս՝ նա դրա համաձայնությունը տվել էր դեռ այն ժամանակահատվածում, երբ ազատության մեջ էր»,-հայտարարել է Եվտուշենկովը «Սիստեմա»-ի բաժնետերերի տարեկան ժողովի շրջանակում:

Աղբյուրը մանրամասնում է, որ ընկերության բաժնետերերը հունիսի 29ին նույն կազմով վերընտրել են «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամներին:

Քաղաքականություն

Պատահարներ