ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շեն. Իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել

Հոնկոնգում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք` պահանջելով տեղի վարչակազմի ղեկավարի հետ բանակցություններ սկսել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

 

 Ցուցարարները փորձել են ջարդել խորհրդարանի շենքի լուսամուտները, այնուհետ ներխուժելով խորհրդարանի շենք, պոկել են պատերից կախված նկարները, ջարդել կահույքը: ոստիկանությւոնը դեռևս չի միջամտել այդ գործողություններին, միայն կոչ է արել ցուցարարներին լքել կուտակման վայրը, հակառակ դեպքում ուժ կկիրառեն:

Հիշեցնենք, որ Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույցերն ընթանում են ամռան սկզբից: Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Շաբաթներ առաջ մոտ երկու միլիոն ցուցարար, որոնք դեմ են օրինագծին, դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով ամբողջովին հրաժարվել օրենքի վերանայումից, ինչպես նաև ներողություն էին պահանջել վարչական շրջանի ղեկավարից: Դրանից մի քանի ժամ անց Լեմը գրավոր ներողություն էր հայցել կառավարության անունից:

 

Քաղաքականություն

Պատահարներ