ՌԴ-ում սուզանավի 14 նավաստի է զոհվել

Ռուսաստանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, երեկ վթարի է ենթարկվել պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող հետազոտական սուզանավը, զոհվել է 14 մարդ: Վթարը տեղի է ունեցել Ռւսաստանի տարածքային ջրերում:

 

Նախարարությունը հաղորդում է, որ նավաստիները խեղդվել են բռնկված հրդեհի ծխից: Հրդեհը մարվել է, սուզանավը փոխադրվել է Սևերոմորսկի ռազմական նավահանգիստ:

 

Ողբերգական վթարի հանգամանքները պարզելու համար հարուցվել է հետաքննություն:

 

Պաշտպանության նախարարությունը չի հաղորդում, թե քանի մարդ է եղել սուզանավում և ինչն է հանդիսացել հրդեհման պատճառը:

Հետաքննությունը վարում է Ռուսաստանի ռազմական նավատորնի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը, ով այս տարվա մայիսի 3-ին է նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով նշանակվել այդ պաշտոնում:

Քաղաքականություն