Բրազիլիա - Արգենտինա խաղից հետո Մեսսին և Նեյմարը հանդիպել են

Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում այսօր կայացավ Բրազիլիա - Արգենտինա հանդիպումը, որտեղ «պենտակամպեոնները» Գաբրիել Ժեզուսի և Ռոբերտո Ֆիրմինոյի գոլերի շնորհիվ հաղթեցին մրցակցին։ 

 

Ինչպես հաղորդում է sport.es-ը, հանդիպման ավարտից հետո Բելու-Օրիզոնտի քաղաքի «Մինեյրան» ստադիոնի հանդերձարանում միմյանց հանդիպել են Լիոնել Մեսսին և Նեյմարը։ Նրանց առանձնազրույցը տևել է մի քանի րոպե։ Թե ինչի մասին են խոսել այդ ընթացքում ֆուտբոլիստները, դեռևս հայտնի չէ։ 

 

Հիշեցնենք, որ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողնում Ամերիկայի գավաթը։ Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 27-ամյա բրազիլացին երջանիկ չէ ՊՍԺ-ում և ցանկանում է վերադառանալ «Բարսելոնա»։ 

Քաղաքականություն

Պատահարներ