Վրաստանի գնացքներում ռուսերեն հայտարարություններ այլևս չեն հնչի

Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի ուղղությամբ աշխատող Stadler ֆիրմային գնացքներում ուղևորներին արգելվել է ռուսերենով ողջունել: Պատճառը, սակայն, ըստ «Վրացական երկաթուղի» ընկերությա, կապված չէ ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան կատարած այցի հետ:

«Արդեն 4 ամիս է ուղևորների համար ռուսերեն ոչինչ չի հայտարարվում: Այս որոշումը կայացվել է ծառայության բարելավման համար, քանի որ երեք լեզուներով հայտարարությունը չափազանց երկար էր և որոշակի անհանգստություն էր պատճառում ուղևորներին: Ընտրության արդյունքում կանգ առանք անգլերենի վրա, որպես միջազգային լեզու»,— ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ