6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժՙ Հարավային Կալիֆոռնիայում

Հարավային Կալիֆոռնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մոխավե անապատում Սիրլս հովտից ոչ հեռու գտնվող շրջանում:

 

Սան Բեռնարդինո շրջանում տուժածներ չկան, սակայն շենքեր եւ ճանապարհներ են վնասվել:

 

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:

 

Ինչպես նշում է LA Times-ը, 1994 թվականից իր վեր ամենաուժեղ երկրաշարժն էր: Այդ ժամանակ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որը միլիարդավոր դոլարների վնաս էր հասցրել: 

Քաղաքականություն