Թբիլիսիում 4 անգամ թանկացել է հանրային տրանսպորտից առանց տոմս օգտվելու տուգանքը

Այսօրվանից Թբիլիսիում հանրային տրանսպորտով առանց ուղեվարձ ճանապարհորդելու համար տուգանքն ավելանում է: Այս մասին հայտնում է aliq.ge-ն:

 

Օրենքում նշվում է, որ ուղևորը պարտավոր է տոմս վերցել տրանսպորտ նստելուն պես, հակառակ դեպքում նա կտուգանվի՝ նախկին 5 լարիի փոխարեն 20 լարիով։

 

Բացի այդ, տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում, տուգանքի վրա կավելանա հավելյալ 40-50 լարի։

Քաղաքականություն

Պատահարներ