Թուրքիայում առգրավվել է 72 մլն դոլար արժողությամբ ռադիոկատիվ նյութ

Թուրքիայի հյուսիսում ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 18 գրամ կալիֆորնիում ռադիոակտիվ տարր։ Խմբաքանակի արժեքը գնահատվում է 72 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Нaberlerպարբերականը։ Իրավապահները գործողությունն իրականացրել են Բոլու քաղաքում։

 

Նշվում է, որ ռադիոակտիվ նյութը հայտնաբերվել է մեքենայում կատարված խուզարկության ժամանակ։ Այն թաքցված է եղել փոխանցումերի տուփում։

 

Կալիֆորնիումն արհեստական քիմիական տարր է՝ Երկրի վրա հազվադեպ հանդիպող տարրերից մեկը, որն ունի 17 իզոտոպ։ Դրա մեկ գրամն արժի մոտ 4 մլն դոլար։ Տարեկան ԱՄՆ-ում և Ռուսաստանում արտադրվում է 40-60 գրամ կալիֆորնիում։

Քաղաքականություն