Պուտինին հայհոյած վրացի հաղորդավարի լիազորությունները 2 ամսով դադարեցվել են

«Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդավար Գեորգի Գաբունիայի լիազորությունները 2 ամսով դադարեցվել են։ Հեռուստաընկերությունը տեղեկացմամբ՝ նման որոշում է ընդունել լրատվամիջոցի ինքնակարգավորման մարմինը։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վրացական «Ռուսթավի -2» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը շենքի դիմաց անցկացվող բողոքի ակցիայի պատճառով: Ցուցարարները պահանջել են աշխատանքից ազատել լրագրող Գեորգի Գաբունիային, ով, հիշեցնենք, անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին իր հեղինակային  «P.S.» հաղորդման ժամանակ: Հեռուստաալիքն այնուհետև վերսկսել էր աշխատանքը։ Վրաստանի իշխանություններն ու վիրտուալ հանրությունը կոշտ արձագանք էին տվել հաղորդավարի այդ քայլին։

Քաղաքականություն