Ռուսական կողմը պահանջում է ՌԴ արտահանձնել Պուտինին հայհոյած վրացի հաղորդավարին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: Այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

« Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:

Արդեն հայտնել էինք, որ Գաբունիայի աշխատանքային լիազորությունները 2 ամսով դադարեցվել են:

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ