Գաբունիային պետք է թաքցնել 7 ցանկապատի հետևում, քանի որ նրա հետ կանեն այն, ինչին արժանի է․ Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրավորած վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիային անվանել է «սրիկա»։

 

Նա գրել է Telegram-ի իր ալիքում գրել է. «Նա ո՛չ Կովկասի որդի է, ո՛չ տղամարդ, ո՛չ էլ լեռնաբնակ: Գաբունիան ի ծնե վախկոտ է և անսեռ արարած: Դա ամոթ է Վրաստանի և նրա ժողովրդի համար»,- գրել է Քադիրովը:

 

Քադիրովն այն տեսակետին է, որ տեղի ունեցածը ոչ թե լրագրողի նախաձեռնությունն է, այլ հեռուստաալիքի կամ ինչ-որ շահագրգիռ անձանց կողմից ծրագրված քայլը, այլապես ուղիղ եթերը կանջատեին։

 

Կադիրովի կարծիքով՝ Պուտինի հետ հաղորդավարը վիրավորել է նաև ռուս ժողովրդին: Նա պահանջում է, որ Վրաստանի նախագահն ու վարչապետը հրապարակավ ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի դեմ քրեական գործ հարուցեն:

 

«Հակառակ դեպքում, 3 օրից պետք է փակել Վրաստան տանող բոլոր ճանապարհները: Գաբունիային պետք է թաքցել 7 ցանկապատի հետևում, քանի որ առաջին իսկ պատահած մարդը նրա հետ կանի այն, ինչին նա արժանի»,-ասել է Քադիրովը:

Քաղաքականություն

Պատահարներ