Կրակոցներ Դոնի Ռոստովում. տուժել է հայաստանցի վարորդը

Դոնի Ռոստովում անհայտ անձինք կրակել են ուղեւորատար ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով տուժել է տեղի բնակիչ հայազգի Արսեն Մարկոսյանը: Հրաձգությունը տեղի է ունեցել այսօր երեկոյան:

 

Ըստ նախնական տվյալների՝ «Nissan» ավտոմեքենային մոտեցել են երկու սեւ ավտոմեքենաներ առանց պետհամարանիշների Մերսեդես եւ BMV մակնիշների: Դրանցից դուրս են եկել հինգ զինված տղամարդիկ եւ  կրակ բացել «Nissan» մեքենայի վարորդի եւ ուղեւորների ուղղությամբ: Հանցագործությունից հետո անհայտ անձինք փախուստի են դիմել: Վարորդը 45-ամյա տեղաբնակ Արսեն Մարկոսյանն էր: Հրազենային վնասվածքով նա տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «Բլոկնոտ Ռոստով» պորտալը:

Քաղաքականություն

Պատահարներ