Ռուսթավի 2-ի համասեփականատերը պահանջում է հեռացնել ՀԸ- գլխավոր տնօրեն՝ Նիկա Գվարամիային

Ռուսթավի 2 -ի 9 տոկոս բաժնեմասի սեփականատեր Նինո Նիժարաձեն պահանջում է պաշտոնանկ  անել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, որի վերջին հայտարարությունն անընդունելի է լրագրողական գործունեության տեսանկյունից:

Հիշեցնենք՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահի  հասցեին լրագրող Գաբունիայի հայհոյանքներից հետո, երեկ  եթերում վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նաև ընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան:

 

 

«Այսօր, ելնելով իրավիճակից, բաժնետերորի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք տնօրենի պաշտոնանկության հարցը: Տնօրենի վերջին հայտարարությունը, մեր կարծիքով, բոլորովին անընդունելի է լրագրողական գործունեության համար և դուրս է գալիս բոլոր սահմաններից: Մեր կարծիքով, որպես գործընկեր, նա վարկաբեկում է «Ռուսթավի 2»-ին։ Մենք գտնում ենք, որ ալիքի ղեկավարը կանխամտածված կերպով է ընտրել այդպիսի քաղաքականությունը: Եթե մյուս գործընկերները չեն աջակցի մեզ, դա կլինի նրանց մեղքը», – ասել էր Նիժարաձեի փաստաբանը:

Քաղաքականություն

Պատահարներ