ԱԳՆ-ից մտահոգ են. ՀՀ քաղաքացիների համար դժվարացել է Շենգենյան վիզա ստանալը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը տեղեկացնում էր, որ հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է հետևյալ պատասխանը:

 

ԱԳՆ-ից նշել են, որ ևս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով:

Նշվում է, որ տվյալ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ բարձրացվել է արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի կողմից և առաջիկայում էլ հարցը կքննարկվի Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ հանդիպման օրակարգում:

Քաղաքականություն

Պատահարներ