Դատավոր Նախշուն Տավարացյանի հրաժարականի հարցը կորոշի ԲԴԽ–ն. Խուդկարյան

Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը ԲԴԽ անդամ դառնալու համար երդում է տվել՝ ապահովելով դատական համակարգի համերաշխության սկզբունքը։ Այս մասին այսօր դատավորների ընդհանուր ժողովից հետո հրավիրված ասուլիսում հայտարարեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խուդկարյանը։

 

Նա պարզաբանեց Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու շուրջ ստեղծված իրավիճակը։ Խուդկարյանի խոսքովՙ Տավարացյանը 2018թ. նոյեմբերի 8-ին կազմակերպված ընտրությունների արդյունքում օրենքի ուժով ընտրվել է ԲԴԽ անդամ, սակայն հրաժարվել է երդվել որոշակի հանգամանքներից ելնելով։

 

«Որոշակի հանգամանքներից և ժողովում տիրող մթնոլորտից ելնելով Նախշուն Տավարացյանը, ցանկանալով ապահովել դատական համակարգում համերաշխությունը, հայտնեց, որ չի ցանկանում երդում տալ և հրաժարական կներկայացնի ԲԴԽ–ին։ Դրանից հետո ԲԴԽ նախագահի կողմից հրավիրվել էր Բարձրագույն դատական խորհրդի նիստ և համապատասխան հրաժարական ներկայացրած դատավորը հրավիրվել էր այդ նիստին։ ԲԴԽ–ն որոշել էր, որ մինչև տիկին Տավարացյանը չերդվի՝ նրա հրաժարականի հարցին անդրադարձ չի կարող լինել։ Այսօր Տավարացյանը կրկին ապահովելով դատական համակարգի համերաշխության սկազբունքը նորից երդում տվեց»,- հայտարարեց նա։

 

Խուդկարյանի խոսքով՝ ԲԴԽ–ն նիստ պետք է հրավիրի, որի ընթացքում Տավարացյանը կամ պետք է համաձայնի ստանձնել ԲԴԽ անդամի լիազորությունները կամ պնդի իր հրաժարականը։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ