Իվանիշվիլու տան մոտ հացադուլավորների նկատմամբ անհայտ անձինք բռնություն են կիրառել

Շեկվեթելիում՝ Բիձինա Իվանիշվիլու տան մոտ, հացադուլավորների նկատմամբ անհայտ անձինք բռնություն են կիրառել: Նրանք տարածք են ներխուժել, ապամոնտաժել հացադուլավորների վրանները, հայհոյանքներ հնչեցրել ու ֆիզիկական բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ:

 

Կողմերի միջև տեղի է ունեցել բախում: Անկարգության հեղինակների հայտարարությամբ՝ իրենք որևէ քաղաքական կուսակցության չեն հարում:

«Ազգային շարժման» ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս մարդկանց ուղարկել է իշխանությունը և նրանք գործում են սցենարով:

Իրավիճակը լիցքաթափել են իրավապահները:

Քաղաքականություն