Խոշոր ավտովթար․ BMW-ն կողաշրջվելով հայտնվել է դաշտում

Այսօր, հուլիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արղության փողոցում բախվել են Mercedes մակնիշի 73 RR 077 համարանիշի և BMW մակնիշի 36 FM 403 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ 

Քաղաքականություն

Պատահարներ