Մեկ ժամից ավելի մնացել եմ լիֆտի մեջ. Դավթաշենի բնակիչը՝ վերելակի վթարի մասին. News.am

Վերելակը 3-րդ հարկից սովորականից ավելի արագ իջավ եւ ընկավ։ Այս մասին NEWS.am-ին պատմեց այսօր՝ հուլիսի 11–ին, Դավթաշեն 3–րդ թաղամասում՝ վերելակում մնացած Գեորգի Դանիելյանը։

 

Նրա խոսքով՝  մինչեւ փրկարարների ժամանելը օգնության են հասել նաեւ հարեւանները։

 

«Վեցերորդ հարկից իջնում էի, մոտ 3–րդ հարկից լիֆտն ավելի արագ գնաց եւ ընկավ։ Մոտ 20 սանտիմետր իջել է։ Թե ոնց է ընկել, մասնագետները կիմանան։ Հարեւանները եկան օգնեցին, դռները մի քիչ բացեցին, զանգեցին, եկան բացեցին, դուրս եկա։ Մոտ մեկ ժամից ավելի մնացել եմ լիֆտի մեջ»,– պատմեց քաղաքացին։

 

Նրա խոսքով՝ վնասվածքներ չունի, սակայն վախեցել է։

 

«Այդ դրխկոցից մի քիչ վախ է ընկնում սիրտդ, որ ասեմ չեմ վախեցել, սուտ կլինի։ Ուզեցին ջարդել դռները, ասացի՝ ես վատ չեմ զգում, նորմալ է, վնաս չեմ ստացել։ Եկան, ինձ հանեցին, լիֆտը սարքեցին, հիմա նորմալ աշխատում է»,– ասաց տղամարդը։

Քաղաքականություն

Պատահարներ