Քիչ առաջ Դավթաշենում շենքերից մեկի վերելակը ընկել է. ներսում քաղաքացի կա

Հուլիսի 11-ին` ժամը 11:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի վերելակը 3-րդ հարկից ընկել է, ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


 

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն Aurora News-ին հայտնեցին, որ քաղաքացին որևէ վիրավորում չի ստացել, ԱԻՆ աշխատակիցները այս պահին փորձում են նրան դուրս բերել վերելակից։ 

Քաղաքականություն

Պատահարներ