Սահմանին գտնվող Նորշեն գյուղի միակ բնակիչը 83-ամյա Վահանդուխտ տատն է. shantnews.am

Շիրակի մարզի սահմանամերձ Նորշեն (Խարկով)  գյուղը, Անի բերդաքաղաքից բաժանվում է Ախուրյան գետով: Սահմանային գյուղ ազատ մուտք գործել հնարավոր չէ, այստեղ լինելու համար անհրաժեշտ է ռուս սահմանապահների թույլտվությունը, անցաթղթեր ստանալն էլ  մի քանի օրերի պատմություն է: Այս մասին տեղեկանում ենք Shantnews.am-ից: 

 

Լրատվականն իր անդրադարձում նշում է. «Սահմանից այն կողմ, այդքան մոտ ու այդքան հեռու Անիի եկեղեցիներից մեկի նմանությամբ 19-րդ դարի սկզբին բնակիչները սև ու կարմիր տեղական տուֆ քարերի համադրությամբ կառուցում են Թուխ Մանուկը:

Արտավազդ  Ասատրյանենց ընտանիքը  70-ականներին է գյուղից հեռացել, ասում է՝ ծնողների համար  բնակավայրը լքելու հիմնական, բայց ոչ միակ պատճառը սահմանային ռեժիմն էր։Բայց հաճախ է գալիս հայրենի գյուղ ու մեկ առ մեկ գիտի, թե անտարբերությունն ինչ հետքեր է թողնում նախկին շեն գյուղի վրա:

 

Վանից Խարկով տեղափոխված գեղաքանդակ խաչքարերից բացի, ևս մեկ եզակի ու  սև խաչքար տեղադրված է մկրտարանում, ըստ ուսումնասիրությունների՝ խաչքարի զարդաքանդակները նման են հինգերորդ դարի ճարտարապետությանը: Ասում են, որ եկեղեցու սյուները  ևս բերված են Սարիղամիշից, դրանցից մի քանիսն արդեն քայքայվել են, մյուսները դեռ ամրությամբ պահում են եկեղեցու տանիքի փայտյա կոնստրուկցիան:

 

Լքված գյուղի ու խոնարհված եկեղեցու միակ պահապանը Վահանդուխտ տատն է, այս գյուղ հարս է եկել 50-ականներին՝ Սարդարապատ գյուղից: Առանց պատարագի ու ժամերգության էլ Վահանդուխտ տատը  պահպանում է գյուղի միակ սրբավայրում ամեն կիրակի  մոմ վառելու ավանդույթը: 15 տարի առաջ գյուղի անունը Նորշեն են փոխել, բայց Խարկովի արևն ու հացահատիկի շտեմարան հողերը նախկին բնակչներին ետ չեն բերել:  Նորշեն գյուղի  միակ շեն օջախը հիմա Վահանդուխտ տատինն է: 83-ամյա կինը սկեսրոջ պատգամն է կատարում ու գյուղից չի հեռանում, մենակ է վառ պահում Անի բերդաքաքի դիմաց գտնվող գյուղի ճրագը:

 

«Որ տեր տիրականն եմ մեջն ինչ կա, գյուղն ասա շեն էղներ, մարդ էղներ,եռուզեռ էղներ»,- տխուր ասում է գյուղի պահապան տատը»։

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Քաղաքականություն

Պատահարներ