Սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը, հունվարից` կենսաթոշակները. վարչապետ

Այսօր` հունիսի 11-ին կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեկ՝ հուլիսի 10-ին, գործադիրը դռնփակ նիստում հաստատել է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը 2020-2022թթ. համար: Վարչապետը տեղեկացրերց` որոշում է կայացվել 2020 թ հունվարի 1-ից 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, իսկ արդեն այս տարի՝ սեպտեմբերից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը: Փաշինյանը նաև հայտարարել է, որ կառավարության որոշմամբ՝ 3 մլրդ դրամ կհատկացվի 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած այն քաղաքացիներին բնակարանով ապահովելու համար, ում նկատմամբ պետությունը դե յուրե պարտավորություն ունի:

Քաղաքականություն

Պատահարներ